14937 դիտում
10:06 15-09-2017
Տարոն Մարգարյանի ծառայողական մեքենան 2 րոպեում 2 խախտում է անում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Armtimes.com-ի տրամադրության տակ հայտնված տեսանյութը վառ ապացույց է այն բանի, որ պաշտոնատար անձանց սպասարկող մեքենաներ վարողները համոզված լինելով, որ չեն տուգանվի, խախտումներով են վարում:
Եվ այսպես. Երևանի քաղաքապետ, Հանրապետական Տարոն Մարգարյանին սպասարկող «001 LU 01» պետհամարանիշով «Մերսեդես» մակնիշի մեքենան մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում 2 րոպեի ընթացքում 2 կոպիտ խախտում է կատարում: Ավանի Ալմաթի փողոցից սեպտեմբերի 13-ին՝ առավոտյան 9:00-ի սահմաններում, քաղաքապետի ծառայողական մեքենան մուտք է գործում Մարշալ Բաբաջանյանի փողոց և ընթանում է դեպի Տարոն Մարգարյանի առանձնատուն: Բաբաջանյան փողոցում «Մերսեդեսը» երկու անիվներով հատում է հոծ գիծը և վազանց կատարում: Մոտ 500 մետր առաջանալով և հասնելով քաղաքապետի տան մոտ՝ արդեն 4 անիվներով է հատում հոծ գիծը և կայանում առանձնատան դիմաց: Երկրորդ խախտման ժամանակ, եթե վարորդը մոտ 10 մետր առաջանար, ապա խախտում չէր կատարի և թույլատրված տեղից կհատեր հանդիպակաց երթևեկության գոտին:
Առաջին խախտումը բնութագրում և պատասխանատվություն է սահմանում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասով: Տուգանքը նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով է՝ 10 հազար դրամ: Երկրորդ խախտումը բնութագրվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 18-րդ մասով և սահմանվում է 30 հազար դրամ տուգանք»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
18879 դիտում
11:11 16-11-2016
Տարոն Մարգարյանի աներորդին 6 տուն ունի, 4 ավտոմեքենա. «Հայկական ժամանակ»
8459 դիտում
10:44 07-04-2017
Լարվում են Տարոն Մարգարյանի և Միհրան Պողոսյանի հարաբերությունները. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
961 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1075 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»