Սիրիայում և Իրաքում մոտ 500 ռուսաստանցի երեխա է գտնվում. վիճակագրություն
Ռուսաստանի՝ երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով պաշտոնակատար Աննա Կուզնեցովան հայտնել է, որ ներկա պահին Իրաքում և Սիրիայում Ռուսաստանի Դաշնությունից տեղափոխված 445 երեխա կա։ Նրանք գտնվում են մարտական գործողությունների գոտիներում, հաղորդում է Ria Novosti-ն։
Պաշտոնակատարի տվյալներով՝ երեխաների գրեթե 1/3 մասը 3 տարեկանից ցածր են։
Օմբուդսմենը պարզաբանել է, որ տվյալների բազայում են ներառված ոչ բոլոր երեխաների տվյալները։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ նրանց թիվը հասնում է 500-ի։
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը Instagram-ի իր էջում տեսանյութ էր տեղադրել Ռուսաստանից դուրս բերված երեխաների մասին, որոնց ծնողներն անցել են ԻՊ-ի կողմը։ Տեսանյութը արվել էր Բաղդադում գտնվող մանկատանը և պատմում էր նշված երեխաների մասին։
Այդկերպ Կադիրովը հույս էր հայտնել, որ լքված երեխաների հարազատները կճանաչեն նրանց և կստանձնեն վրջիններիս խնամքը։