Թրամը հայտարարել է, որ Ամերիկան իր համար միշտ առաջին տեղում կլինի
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի գագաթնաժողովում, ասել է, որ իր համար առաջին տեղում միշտ Ամերիկան կլինի, ինչպես մյուս ղեկավարների համար իրենց երկիրն է: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
«Ես չեմ ընտրվել, որպեսզի իշխանությունը վերցնեմ, ես ընտրվել եմ, որպեսզի այն տամ ամերիկացի ժողովրդին, քանի որ իշխանությունը նրանց է պատկանում»,- ասել է Թրամփը:
Նրա խոսքերով` ԱՄՆ կառավարության առաջին պարտքն է ծառայել ժողովրդին և ապահովել նրա անվտանգությունը: