211652_close_icon
views-count6663 դիտում article-date 20:58 20-09-2017

«Ադրբեջանական լվացքատուն». Մերկելի դաշնակիցը գումարներ է ստացել Ադրբեջանից. The Guardian

Ադրբեջանի կողմից եվրոպացի պաշտոնյաներին արված վճարումների վերաբերյալ բացահայտումները հասել են Գերմանիայի ընտրություններին: Պարզվել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի թիմակիցներից մեկը, ենթադրաբար, գումարներ է ստացել Ադրբեջանից, գրում է [url=https://www.theguardian.com/world/2017/sep/19/laundromat-scandal-merkel-ally-received-cash-from-azerbaijani-regime#img-1]The Guardian[/url]-ը: Süddeutsche Zeitung-ի համաձայն՝ խորհրդարանի քրիստոնեա-դեմոկրատ անդամ Կարին Ստրենզն Ադրբեջանից ստացել է 7.000 եվրոյից մինչև 15.000 եվրո: Գումարը նրան ուղարկվել է նախկին գերմանացի խորհրդարանական և Ադրբեջանի լոբբինգով զբաղվող Էդուարդ Լինթների ստեղծած ընկերության միջոցով: Սկանդալը սպառնում է ցնցել մինչ այժմ հանգիստ ընթացող նախընտրական արշավը, որի ընթացքում Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը հաղթանակ ապահովելու ճանապարհին է: Արտահոսած բանկային տվյալները ցույց են տալիս, որ Լինթները ստացել է ավելի քան 800.000 եվրո Մեծ Բրիտանիայում գտնվող ֆիկտիվ ընկերությունների միջոցով: Այս գումարի մի մասը վճարվել է Գերմանիայում և Բելգիայում այլ խորհրդարանականների: 2014 և 2015 թվականներին Ստրենզին վճարումներն ուղարկվել են Լինթների Line M-Trade ընկերության միջոցով: The Guardian-ը գրում է, որ Ստրենզն Ադրբեջան է այցելել մի քանի առիթներով, այդ թվում՝ որպես ընտրությունների դիտորդ: Նա այժմ Գերմանա-հարավկովկասյան բարեկամության խմբի տնօրենն է: Նա իր կայքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ լուսանկար է հրապարակել՝ «Քաղաքականությունը կարող է տարբեր լինել» կարգախոսով: Կայքը գրում է, որ Ստրենզն այժմ պետք է բացատրի, թե արդյոք հնարավոր է, որ վճարումներն ազդած լինեն Բեռլինում և Եվրոպայի խորհրդում, որի խորհրդարանական վեհաժողովի անդամն է, իր քվեարկությունների վրա: 2015 թվականի հունիսին Ստրենզը ԵԽԽՎ-ում քվեարկել է բանաձևի դեմ, որը կոչ էր անում Ադրբեջանին բաց թողնել իր քաղբանտարկյալներին: Նա Գերմանիայի միակ ներկայացուցիչն էր, ով դեմ էր քվեարկել բանաձևին: Ստրենզը նաև Ադրբեջանի ընտրությունների վերաբերյալ դրական եզրակացություն է տվել՝ ի դեմս այլ դիտորդների, որոնք քննադատություն էին հայտնել: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/05/1076540/]հաղորդվել էր[/url], որ Եվրախորհրդարանը որոշել է հետաքննություն սկսել բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականի և մեդիագործընկերների ջանքերի շնորհիվ բացահայտված «Ադրբեջանական լվացքատուն» անվանումով աղմկահարույց գործով:

Նմանատիպ նյութեր