15409 դիտում
13:30 23-09-2017
Ադրբեջանցի պատգամավորը կոչ է արել հաշվեհարդար տեսնել Բաքվում գտնվող հայ խորհրդարանականների նկատմամբ
Ադրբեջանի Միլի մեջլիսի՝ իրավական քաղաքականության ու պետական շինարարության հարցերով պատգամավոր Ռաֆայել Ջաբրայիլովը կոչ է արել հաշվեհարդար տեսնել Բաքվում գտնվող Հայաստանի խորհրդարանի անդամների նկատմամբ, հաղորդում է Qafqazinfo-ն։
Ըստ նրա՝ հայերը դիտավորյալ են լի բաժակները ձեռքերին լուսանկարվում Բաքվում և տարածում դրանք համացանցում։
«Այդ կերպ հայ պատգամավորները ցանկանում են բարկացնել ադրբեջանական հանրությանը։ Նրանք հյուրանոցի իրենց համարում լի բաժակները ձեռքերում լուսանկարներ են արել, և եթե նստած լինեին որևէ ռեստորանում և իրենց այնտեղ անվայել պահեին, ապա ինչ-որ ադրբեջանցի ալկոհոլի շիշը կջարդեր նրանց գլխին»,-«խորին վստահությամբ» ասել է Ջաբրայիլովը։
Ադրբեջանցի պատգամավորը հավելել է, որ եթե նման բան տեղի ունենար, ապա դա իր սրտով կլիներ, սակայն հասկանում է, չի կարող նման բան լինել։
«Սթափ դատելով՝ ես հասկանում եմ, որ դա մեթոդ չէ»,-խոստովանել է նա։
Նմանատիպ նյութեր
1123 դիտում
21:16 08-01-2024
Դատարանը շարունակում է քաղաքական հաշվեհարդար տեսնել Արմեն Աշոտյանի նկատմամբ․ Տիգրան Աբրահամյան
10981 դիտում
23:42 05-07-2017
Ադրբեջանցի պատգամավորը խաղաղության դեմ ուղղված հանցագործության կոչ է արել
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»