Պեկինում մեկնարկել է Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 86-րդ նստաշրջանը
Պեկինում սեպտեմբերի 26-ին բացվել է Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 86-րդ նստաշրջանը, որն առաջին անգամ է տեղի ունենում Չինաստանում։ Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ողջույնի խոսքով հանդես են եկել ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը և Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկը:
Ինչպես հայտնում է աղբյուրը` ասամբլեայի նստաշրջանը կշարունակվի մինչեև սպետեմբերի 29-ը: