79960 դիտում
20:02 26-09-2017
Երեկ դատարանի կողմից կալանավորված Մուրացանի հիվանդանոցի բժիշկը Վարդաշենի բանտում հացադուլ է հայտարարել
Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, Հայաստանի քննչական կոմիտեի քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի 41-ամյա Արման Հակոբյանի նկատմամբ, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 311.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի (կաշառք ստանալը առանձնապես խոշոր չափերով) հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Աննա Մաթևոսյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բացարարել է քննիչի միջնորդությունը և Ա. Հակոբյանը դատարանից տեղափոխվել է Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ, որտեղ, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ հացադուլ է հայտարարել: Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և պնդում է, որ իրեն փորձում են զրպարտել::
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել 2 տարի առաջ ինչ-որ փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում և նա աշխատում է Մուրացանի հիվանդանոցում:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
10481 դիտում
18:54 04-07-2014
Ծեծկռտուք՝ ճանապարհային ոստիկանների և քաղաքացու միջև. վերջինս բանտում հացադուլ է հայտարարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ