211652_close_icon
views-count10481 դիտում article-date 18:54 04-07-2014

Ծեծկռտուք՝ ճանապարհային ոստիկանների և քաղաքացու միջև. վերջինս բանտում հացադուլ է հայտարարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2014թ-ի մայիսի 6-ին Երևանի Իսակովի պողոտայում Opel մակնիշի 33 OV 425 համարանիշի ավտոմեքենայով ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենային բախվելուց հետո ոստիկանների հետ ընդհարման մեջ մտած եւ կալանավորված Թորգոմ Ասոյանը հացադուլ է հայտարարել, քանի որ դժգոհ է խափանման միջոցից: [b]SHAMSHYAN.com[/b]-ը նրա կնոջ դժգոհությունը ներկայացնում է ստորև: Այսպես, Գոհար Հարությունյանը պատմեց, որ 2014թ-ի մայիսի 6-ին ժամը 01-00-ից մինչև 01:30-ը ընկած ժամանակահատվածում Թորգոմ Ասոյանը Երևանի Իսակովի պողոտայում իր կողմից վարած Opel մակնիշի 33 OV 425 համարանիշի ավտոմեքենայով վթարվել է ենթարկվել ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենայի հետ: Վթարից անմիջապես հետո միացրել է մեքենայի վթարային ազդանշանը, ներողություն է խնդրել վթարի ենթարկված ավտոմեքենայի վարորդից և ուղևորներից և փորձել է զանգահարել ապահովագրական ընկերություն: Այդ ընթացքում վթարի վայրին են մոտեցել ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, և առանց ներկայանալու ու պարզելով, որ ամեն ինչ նորմալ է, շարունակել են պարզաբանումները: Ինչպես պարզվել է, արդեն ոստիկանության բաժանմունքում այդ 2 անձինք հանդիսացել են որպես ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ Ռաֆիկ Թովմասյանը և Վարդան Բաղդասարյանը: Հասկանալով, որ Թ. Ասոյանը ալկոհոլի ազդեցության տակ է, այս անգամ էլ սկսել են դրա վերաբերյալ կոպիտ կերպով պարզաբանումներ պահանջել: Թ. Ասոյանը խնդրել է իրեն հանգիստ թողնել, որպեսզի ինքը կարողանա կապ հաստատել ապահովագրական ընկերության հետ: Սակայն նման պատասխանը չի բավարարել այդ 2 անձանց:: Թորգոմ Ասոյանին բերման ենթարկելու նպատակով քաշքշելով տարել են դեպի վերջինիս վարած մեքենայի ետնամաս: Ընթացքում այդ 2 անձինք Թ. Ասոյանի հասցեին հնչեցրել են վիրավորական արտահայտություններ, հագուստը ծեծի ընթացքում ամբողջությամբ պատռվել է, որը ներկայացվել է նախաքննական մարմին: Թ. Ասոյանը վերջիններիցս մի կերպ ազատվելու նպատակով ձեռքերով անկանոն շարժումներ է կատարել, որից հետո նոր միայն նրան հաջողվել է ազատվել նրանցից: Արագ նստել է մեքենան և թղնելով վթարի վայրը՝ ուղղություն վերցրել դեպի մոտակա ոստիկանության բաժանմունք՝ իրեն ծեծի ենթարկելու փաստի հետ կապված բողոք ներկայացնելու համար: Սակայն նրա ճանապարհը փակել է ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան և նրան ուղեկցել են ոստիկանության բաժանմունք: Հետո արդեն պարզվել է որ Թ. Ասոյանի ձեռքերով անկանոն շարժումներ կատարելու հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել ճանապարհային ոստիկաննները: Թ. Ասոյանին 08.05.2014թ-ին Երևան քաղաքի Մալաթիայի քննչական բաժանմունքում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի կամ նրա ազգականի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը կամ այն գործադրելու սպառնալիքը, որը կապված է նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ: Մինչ օրս Թ. Ասոյանի նկատմամբ շարունակվում է որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը: Քննիչը պատճառաբանել է, որ ազատության մեջ մնալով՝ Թ. Ասոյանը կարող է խոչընդոտել քրեական գործի քննությանը դատական վարույթում՝անօրինական ազդեցություն գործադրելով քրեական դատավարության մասնակիցների վրա, կատարել քրեական օրենքով արգելված արարք, խուսափել վարույթ իրականացնող մարմին ներկայանալուց: «Թ. Ասոյանի խնամքին է իր 6 տարեկան դուստրը և 3-րդ կարգի հաշմանդամ հայրը, որոնց խնամքով չի կարողանում զբաղվել՝ գտնվելով անազատության մեջ»,- նշեց կալանավորվածի կինը եւ ավելացրեց, որ նման անօրինականություններից հուսահատված՝ Թ. Ասոյանը ստիպված է եղել դիմել ծայրահեղ քայլի՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հրաժարվելով սննդից և հայտարարելով հացադուլ: Ճանապարհային ոստիկանությունից [b]SHAMSHYAN.com[/b]-ին փոխանցեցին, որ իրենց գործողությունները կատարվել են օրենքի շրջանակներում: Տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր