«Միսս Իսպանիա» մրցույթի մասնակիցը սայթաքել և լողավազանն է ընկել ցուցադրաքայլքի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայում անցկացվող ուսանողների «Միսս Իսպանիա» գեղեցկության մրցույթի ժամանակ մասնակիցներից մեկը՝ Պիլար Մագրոն, սայթաքել է ցուցադրաքայլքի ժամանակ և ընկել լողավազանը։
Տեսանյութում երևում է, որ նա կտրուկ շրջադարձ է կատարում բարձրակրունկ կոշիկների վրա, ինչից էլ կորցնում է հավասարակշռությունը և ընկնում ջրի մեջ։
Նրան օգնում է լողավազանից դուրս գալ անվտանգության աշխատակիցներից մեկը, իսկ մրցույթի մյուս մասնակիցները աղջկան ծափահարում են՝ քաջալերելու համար։ Պիլարը շարունակել է մասնակցությունը մրցույթին։ Նա ներկայացնում է Կասերես նահանգը։