211652_close_icon
views-count2941 դիտում article-date 16:11 02-10-2017

Նախարար Վահան Մարտիրոսյանը մասնակցել է Հայկական ինտերնետ կառավարման 3-րդ համաժողովին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանում հոկտեմբերի 2-ին մեկնարկեց Հայկական ինտերնետ կառավարման 3-րդ համաժողովը (ArmIGF 2017), որը կազմակերպվում է ՀՀ ինտերնետ կառավարման հանձնաժողովի նախաձեռնությամբ: Այս տարի համաժողովն անցկացվում է «Ինտերնետ կառավարումը կայուն ու ներառական զարգացման համար» կարգախոսով: Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: «Համացանցն այսօր մեր կյանքի մի մասն է դարձել, և առանց դրա, առանց հասարակության տարբեր շերտերի ներգրավման հնարավոր չէ այդ կառավարումն իրականացնել: Համոզված եմ, որ օրակարգում ընդգրկված թեմաների քննարկումներն ինտերնետի արագ զարգացման արդյունքում ձևավորվող մարտահրավերների լուծման տարբերակներ գտնելու հնարավորություն կտան»,- ասաց նախարարը: Ամենուր համացանցի արագ ներթափանցման հետևանքով ստեղծվել է իրավիճակ, երբ ավանդական մոտեցումները բավարար չեն առցանց մարտահրավերներին համարժեք արձագանքելու համար: Անհրաժեշտ է լսել բազմաշահառու այս ոլորտի բոլոր կողմերին և նոր մոտեցում մշակել: Այդ նպատակով համաժողովը նախատեսում է հանրային քննարկումների շարք տեղեկատվական անվտանգություն, անձնային տվյալները թվային դարում, ամպային տեխնոլոգիաներ. ինտերնետի ազդեցությունը ռադիոյի և հեռուստատեսության վրա և այլ թեմաներով: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ ինտերնետի զարգացման հետևանքով առաջացած արդի մարտահրավերները Հայաստանում նույնն են, ինչ ամբողջ աշխարհում: Հիմնական խնդիրներից է ինտերնետ օգտագործողների գրագիտության պակասը, ինչը բերում է անձնական տվյալների անվտանգության խախտման, չեն պահպանվում անվտանգության կանոնները նաև օնլայն առևտուր կատարելիս: «ArmIGF»-ի ընթացքում քննարկված թեմաների շուրջ ձևավորված կարծիքները, տարբեր շահառուների դիտողություններն ու առաջարկությունները Ինտերնետ կառավարման հանձնաժողովին հնարավորություն կտան մշակել և կառավարություն ներկայացնել հանրային մոտեցումները: Այլ մանրամասեր՝ տեսանյութում...
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր