9667 դիտում
16:41 05-10-2017
Սիրիայում ահաբեկիչները ՌԴ քաղաքացու են մահապատժի ենթարկել
Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները մահապատժի են ենթարկել ՌԴ քաղաքացի Ռոման Զաբոլոտնոյին, ով գերեվարվել էր վերջիններիս կողմից։ Այդ մասին «Дождь» հեռուստաալիքին հայտնել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Անատոլի Կոտլյարովը։
Իշխանությունների կողմից դեռևս Զաբոլոտնոյի մահվան մասին պաշտոնական որևէ տեղեկություն չկա։
«Այդ մասին իմացել եմ հավաստի աղբյուրներից։ Կցանկանայի, որպեսզի նրանք սխալված լինեն, սակայն դա փոխանցել է կամավորական շարժման աղբյուրը, ով սերտ կապի մեջ է եղել Վյունի /Ռոման Զաբոլոտնոյի մականունն էր/ հետ։ Շարժումը զբաղվում է Սիրիայում տեղեկատվության մոնիթորինգով»,-նշել է նա։
Հարցին, թե ԻՊ անդամների հետ բանակցություններ տարվո՞ւմ են՝ ռուս գերիներին ազատ արձակելու շուրջ, Կոտլյարովը պատասխանել է, որ դա փակ թեմա է։
Նմանատիպ նյութեր
19513 դիտում
16:32 03-02-2017
ԻՊ ահաբեկիչները կտրել են 10-ամյա և 12-ամյա տղաների ձեռքերը, ովքեր հրաժարվել են մահապատժի ենթարկել 2 գերիների
829 դիտում
12:31 02-05-2015
ԻՊ զինյալները Սիրիայում վերջին մեկ ամսում մահապատժի են ենթարկել 90 խաղաղ բնակչի
818 դիտում
17:50 29-06-2015
«Իսլամական պետություն» խմբավորումը միայն Սիրիայում 3027 մարդու է մահապատժի ենթարկել
Այս բաժնից
643 դիտում
20:14 23-10-2024
Կազանում մեկնարկել է Պուտին-Էրդողան հանդիպումը
637 դիտում
20:00 23-10-2024
Թուրքական երկու խոշոր ավիաընկերություններ չեղարկել են դեպի Իրան բոլոր թռիչքները
847 դիտում
19:44 23-10-2024
Անկարայում զինված հարձակման հետևանքով կա 3 զոհ և 14 վիրավոր