37895 դիտում
10:44 11-10-2017
«Կարող ա՞ մաֆիա ենք խաղում». Ծըգլը՝ դատավորին. «Հայկական ժամանակ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ երեկ շարունակվել է Երրորդմասցի Լյովիկի և նրա երկու ընկերների սպանության գործով դատական նիստը:
Մի քանի նիստում քննարկվում է խնդրահարույց մի հարց․ նիստերից մեկում վկաներից մեկը հայտնել էր, թե դատակոչված ընթերակա Յուրի Գալստյանն իր հարևանն է, որն այժմ Ռուսաստանում է, և դատարան գալ չի կարող։ Իսկ ոստիկանությունից հայտնել էին, որ 1957 թվականին ծնված, և այդ հասցեում գրանցված Յուրի Գալստյանը ՀՀ սահմանը չի հատել վերջին տարիներին։ Նույն անուն-ազգանունով՝ սակայն 1956 թվականին ծնված և մեկ այլ անձ ՀՀ սահմանը հատել է։ Դատավարության մասնակիցների մեջ շփոթ էր առաջացել այս վկայի ինքնության հարցի վերաբերյալ և, թե ինչպես պետք է նրա ներկայությունն ապահովվի դատարանում։
Երեկ դատավոր Արտուշ Գաբրիելյանը կողմերին տեղեկացրել է, որ ըստ համապատասխան ծանուցագրերի՝ Նուբարաշենի խճուղում գտնվող շենքերից մեկի հասցեն տասը տարի առաջ անվանակոչվել է (10 տարի առաջ հասցեն եղել է 1, հիմա դարձել է 5/1) մինչդեռ քննչական գործողության արձանագրության մեջ նշված է եղել հին հասցեն: Ըստ հին հասցեով ստացված գրության՝ այդտեղ Յուրա Գալստյան անունով անձ չի բնակվում, իսկ մեկ այլ՝ նոր հասցեով նշված ծանուցագրով՝ այդպիսի անձ գոյություն ունի, բայց օգոստոսից գտնվում է ՌԴ-ում:
Այսօր մեղադրող դատախազը կրկին միջնորդել է ծանուցում ուղարկել, ինչպես նաև դիմել ՍԵԿՏ համակարգին՝ պարզելու թե արդյո՞ք Յուրի Գալստյանը սահմանը հատել է, թե՞ ոչ: Դատարանը բավարարել է մեղադրողի միջնորդությունը: Ամբաստանյալներին զայրացրել է այն հանգամանքը, որ արդեն մի քանի նիստ է ընթերակայի են փնտրում.
«Կարո՞ղ ա մաֆիա ենք խաղում, մենք կարմիրներն ենք, իրենք սևերը»,- դիմելով դատավորին ասել է ամբաստանյալներից Սարգիս Գրիգորյանը (մականունը՝ Ծըգըլ), ապա հավելել. «Ոչ մի հատ նորմալ ապացույց չբերեցիք, երեխեքն անցնում են, ասում եք՝ դուք եք»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1598 դիտում
18:12 18-05-2015
Սիլվիո Բեռլուսկոնի. Այժմ Իտալիա ասելիս երեք բան են հասկանում. մաֆիա, պիցա և «Միլան»
5158 դիտում
23:24 02-11-2019
Ռոնալդուի մայր. Ֆուտբոլում մաֆիա կա, որի պատճառով տղաս տուժում է
2502 դիտում
14:49 02-08-2018
Դատավորին մեկ անգամ տրվող նվերը չի կարող գերազանցել 100 հազար դրամը. առավել թանկ նվերը պետք է հանձնվի պետությանը
Այս բաժնից
1801 դիտում
09:00 21-12-2024
Տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ. նախագիծ. «Փաստ»
1666 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1300 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»