211652_close_icon

Տոկիոն պաշտոնապես հերքել է 2019-ի մարտին գահից կայսեր հրաժարվելու մասին լուրերը

views-count4249 դիտում article-date 15:46 20-10-2017
Ճապոնիայի կառավարությունը պաշտոնապես հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, որ երկրի կայսր Ակիհիտոն մտադիր է 2019 թվականի մարտին պաշտոնապես գահը հանձնել իր ժառանգորդին, հաղորդում է Tass-ը։ «Դա իրականությանը չի համապատասխանում»,-մամուլի ասուլիսում հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան։ Նա հավելել է, որ եթե կայսրը որոշի հրաժարվել գահից, ապա կառավարությունը ամեն ինչ կանի, որպեսզի գործընթացը անցնի հարթ և առանց ձգձգումների։

Նմանատիպ նյութեր