211652_close_icon
views-count2661 դիտում article-date 20:30 25-10-2017

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Գերմանիայում անցկացվող համաժողովին

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վիսբադեն քաղաքում մասնակցում է հոկտեմբերի 25-ից 27-ն անցկացվող եվրոպական պետությունների ցամաքային զորքերի հրամանատարների ամենամյա համաժողովին: 39 պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվող համաժողովը միտված է Եվրոպայի անվտանգության փոփոխվող միջավայրի և ծառացած ռազմավարական մարտահրավերների, համատեղ զորավարժությունների կազմակերպման, անդրազգային ահաբեկչության դեմ պայքարի և այլ արդիական հարցերի քննարկմանը:

Նմանատիպ նյութեր