9401 դիտում
15:09 26-10-2017
Սահմանամերձ համայնքների աշակերտներին և ուսանողներին սոցիալական աջակցություն կտրամադրվի
Այսօր կառավարության նիստում որոշում է ընդունվել սոցիալական աջակցության ստացող՝ ՀՀ սահմանամերձ համայնքների 5-12-րդ դասարանների սովորողների դասագրքերի վարձավճարների և ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ուսանողների ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցումը կազմակերպելու վերաբերյալ:
Ըստ հիմնավորման՝ ՀՀ սահմանամերձ համայնքների 5-12-րդ դասարանների սովորողների դասագրքերի վարձավճարների փոխհատուցման համար անհրաժեշտ է 26582.6 հազար դրամ, իսկ ուսանողների ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցումը կազմակերպելու համար՝ 76836.7 հազար դրամ:
Կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի նաև ՀՀ Արմավիրի մարզպետարանին՝ հոկտեմբերի 22-ին Արմավիր համայնքի Սիլիկյան փողոցի N 9 շենքի հրդեհից տուժած թվով 11 ընտանիքների ժամանակավոր կեցությունը կազմակերպելու նպատակով:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Լ.Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը համապատասխան սարքավորումներով և գույքով ապահովելու նպատակով: Նախատեսվում է նաև համակարգչային սարքավորումներ ձեռք բերել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համար:
Նմանատիպ նյութեր
3960 դիտում
15:27 03-05-2018
Սահմանամերձ համայնքների ուսանողներին մասնակի փոխհատուցում կտրամադրվի նպաստի ձևով
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
994 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»