211652_close_icon
views-count7323 դիտում article-date 23:11 02-11-2017

Երևանում Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների հյուպատոսական վարչությունների միջև տեղի են ունեցել խորհրդակցություններ

Նոյեմբերի 1-ին Երևանում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչությունների հյուպատոսական վարչությունների միջև տեղի ունեցան խորհրդակցություններ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը, ռուսականը՝ հյուպատոսական վարչության տնօրենի պարտականություննները կատարող Ալեքսեյ Կլիմովը: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, գոհունակություն հայտվեց ՀՀ և ՌԴ միջև գործող պայմանագրերի կատարման կապակցությամբ: Ռուսական պատվիրակությանը ընդունեց նաև ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Նմանատիպ նյութեր