3522 դիտում
14:21 17-11-2017
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ Մարտունի համայնքի զարգացման եռամյա ծրագրի ընթացքում 8 կազմակերպություններ ներդրել են 79 միլիոն դրամ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ՝ Հայաստանում իրենց բազմամյա ավանդով և ազնիվ հեղինակությամբ հայտնի 8 հասարակական կազմակերպություն՝ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը, «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը, Հայաստանի մանուկներ հիմնադրամը, Զարգացման սկզբունքներ ՀԿ-ն, Հայ օգնության ֆոնդը, Վորլդ վիժն Հայաստանը, «Դասավանդի՛ր, Հայաստանը», Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը, նախաձեռնեցին եռամյա համատեղ ծրագիր՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքը վերականգնելու նպատակով:
Ընդհանուր առմամբ՝ գյուղի զարգացման եռամյա ծրագրի ընթացքում կազմակերպությունները ներդրել են 79 միլիոն դրամ:
2014թ.-ից ի վեր, համատեղ ծրագրի շրջանակներում կազմակերպությունների տրամադրած ռեսուրսներով բարեփոխումներ են իրականացվել Մարտունի գյուղի սոցիալական, տնտեսական, ենթակառուցվածքային, մշակութային, կրթական, առողջապահական և բնապահպանական ոլորտներում:
Երկարատև քննարկումների և համատեղ աշխատանքի արդյունքում ընտրվեց մեկ խորհրդանշական գյուղ՝ Մարտունին, որը գտնվում է Գեղարքունիքի մարզում և հիմնվել է 1921 թ.: Համայնքի առաջին բնակիչները եղել են Մեծ եղեռնից փրկված՝ հիմնականում Վանից, Ալաշկերտից, Ղարսից և Սասունից գաղթածները:
2017 թ. նոյեմբերի 16-ին համագործակցության անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները և նրանց գործընկերներն ամփոփիչ այց կատարեցին Մարտունի:
Մամուլի ասուլիսի ընթացքում կազմակերպությունների ներկայացուցիչների նշեցին, որ նման հզոր կառույցների համագործակցության արդյունքում ներդրված ջանքերն ու ռեսուրսները բազմապատկող ազդեցություն են ունենում: Մարտունի գյուղի գյուղապետ Արթուր Ասատրյանը նշեց, որ կազմակերպությունների աջակցության շնորհիվ գյուղի բնակիչների մեջ արթնացավ հույսը, որ գյուղը կզարգանա, այնտեղ կստեղծվեն նոր արժեքներ:
Համայնքում իրականացված ծրագրերի դիտայցից հետո տեղի ունեցան համագործակցության ջանքերով վերանորոգված մանկապարտեզի, դպրոցի ճաշարանի և ատամնակայանի պաշտոնական բացման արարողությունները:
Աննախադեպ այս համագործակցությունը բաց է բոլոր այն կազմակերպությունների համար, որոնք նույնպես նպատակ ունեն կամ արդեն իսկ աշխատանք են տանում՝ ուժեղացնելու և զարգացնելու ինչպես Մարտունին, այնպես էլ Հայաստանի գյուղական այլ համայնքները։ 2017թ. -ից վերոհիշյալ համագործակցությանն է միացել նաև Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (AGBU):
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
Նմանատիպ նյութեր
1228 դիտում
16:59 30-03-2015
Նոտարական պալատը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ մի շարք միջոցառումներ կիրականացնի
1171 դիտում
22:23 27-02-2015
Ինտելեկտուալ մրցույթ՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ
1439 դիտում
17:28 02-03-2015
Ինտելեկտուալ մրցույթ՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ
Այս բաժնից
652 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
697 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
691 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են