5135 դիտում
15:31 17-11-2017
Մեքսիկայում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Մեքսիկայի Պատգամավորների պալատի նախագահի հետ
Նոյեմբերի 16-ին Մեքսիկայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Մեքսիկայի Պատգամավորների պալատի նախագահ Խորխե Կառլոս Ռամիրես Մարինի և Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վիկտոր Մանուել Ջիորգանա Խիմենեսի հետ:
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստան-Մեքսիկա միջպետական հարաբերությունների զարգացման գործում միջխորհրդարանական համագործակցության կարևորությանը: Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին, որ վերջին տարիներին Հայաստանի և Մեքսիկայի օրենսդիր մարմինների միջև հաստատվել է ակտիվ երկխոսություն, որի արդյունքում ձևավորվել է երկու խորհրդարանների միջև համագործակցության օրակարգ:
Դեսպան Այվազյանը բարձր գնահատեց Մեքսիկայի Պատգամավորների պալատում Հայաստանի հետ գործող բարեկամության խմբի պատվիրակության վերջերս Հայաստան և Արցախ կատարած այցը, որը նոր հեռանկարներ է ստեղծել տարբեր բնագավառներում փոխգործակցության խորացման համար:
Պատգամավորների պալատի նախագահը և Հայաստանի դեսպանը մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ: Ստորին պալատի նախագահն ընդգծեց, որ Մեքսիկան, որի սահմանադրությունում ամրագրված է ազգերի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը, որպես Հայաստանի բարեկամ երկիր աջակցում է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:
Նույն օրը դեսպան Այվազյանը հանդիպեց նաև Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խմբի անդամներին, որոնց հետ քննարկվեցին միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացմանն առնչվող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Նմանատիպ նյութեր
1520 դիտում
18:52 08-05-2019
Չեխիայում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահի հետ
Այս բաժնից
901 դիտում
15:13 24-12-2024
Եկամտահարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից. ՊԵԿ
937 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով