211652_close_icon
views-count7699 դիտում article-date 12:54 19-11-2017

ԱՄՆ-ի ԶՈՒ ռազմական հրամանատարության ղեկավարը հայտարարել է, որ կարող է չկատարել Թրամփի հրամանը

ԱՄՆ-ի զինված ուժերի ռազմական հրամանատարության ղեկավար, գեներալ Ջոն Հայթենը հայտարարել է, որ ամերիկյան միջուկային ուժերը մոդերնիզացման կարիք ունեն։ Հայտարարությունը նա արել է Կանադայում տեղի ունեցած Միջազգային անվտանգության համաժողովում։ «Մեր ականակիրները, ռազմավարական ռմբակոծիչները, բալիստիկ հրթիռները մոդեռնիզացման կարիք ունեն։ Ինձ անհանգստացնում է մինչև 2020-2030 թվականները մեր միջուկային պոտենցիալը»,-ասել է գեներալը։ Հավելել է, որ կհրաժարվի միջուկային հարված հասցնել, եթե գտնի, որ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանը խելամիտ չէ և անօրինական։ CBS News-ի փոխանցմամբ՝ իր կարծքիը գեներալն արդեն իսկ հայտնել է Թրամփին։

Նմանատիպ նյութեր