Ժոզե Մոուրինյոն. Պոգբան ինձ զարմացրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է ԱՊԼ-ի 14-րդ տուրում «Ուոթֆորդի» նկատմամբ տարած հաղթանակը (4:2):
«Կարևոր է, որ մենք երրորդ խաղն անընդմեջ հաղթեցինք. 9 միավորը շատ լավ է: Երկրորդ խաղակեսում հաշիվը պետք է լիներ 5:0 կամ 6:0, բայց մենք մեր պահերը բաց թողեցինք:
Պոգբան ինձ շատ զարմացրեց, երբ թույլ տվեց Յանգին տուգանային հարված կատարել: Յանգը մարզումների ժամանակ տուգանայինների վրա աշխատում է և դա նրա մոտ վատ չի ստացվում:
Այժմ Յանգը խաղում է այնպես, ինչպես՝ երբեք չի խաղացել: Ես շատ գոհ եմ նրանից», ասել է Մոուրինյոն:
Նշենք, որ նախորդ մրցաշրջանում Յանգը ԱՊԼ-ում ոչ մի գոլ չի խփել, իսկ «Ուոթֆորդի» հետ խաղում նա դուբլի հեղինակ դարձավ: