43297 դիտում
16:31 02-12-2017
Խոշոր ու շղթայական ավտովթար Կարմիր Խաչի մոտ. բախվել են ВАЗ 21 06, Lexus, Opel, Mercedes ավտոմեքենաները. կա վիրավոր. տուժածների մեջ քահանա կա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:50-ի սահմաններում Աշտարակի խճուղում՝ Կարմիր Խաչի հարևանությամբ, բախվել են Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչ, 26-ամյա Վաչագան Բաղդասարյանի վարած ВАЗ 21 06 մակնիշի 34 ՕD 944 համարանիշի , Երևան քաղաքի Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչ, 37-ամյա Արմեն Պողոսյանի վարած Opel մակնիշի 34 ZQ 330 համարանիշի և Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի բնակիչ, 44-ամյա Հրանտ Պետրոսյանի վարած Lexus մակնիշի 77 TO 773 համարանիշի ավտոմեքենան և Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի բնակիչ, 36-ամյա Ռուդիկ Բադալյանի վարած Mercedes 81 VR 081 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Ռ. Բադալյանը մարմնական վնասվածներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Ժամանել է նաև Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հերթապահ խումբը՝ բաժանմուքի պետ Ալբերտ Նազարյյանի և ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Գ. Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Պողոսյանը աշխատում է «Իմեքս գրուպ» ՍՊԸ-ում, իսկ Հ. Պետրոսյանը՝ Մալաթիա վարչական շրջանի Սուրբ Աստվածամայր եկեղեցու քահանա է:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ քահանայի ավտոմեքենայի վրա տեղադրված է եղել գերձայնային (դռիկ) ազդանշան:
[color=#CC0000]Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+