Ադրբեջանում բնակելի տանը բռնկված հրդեհի հետևանքով 4 և 5 տարեկան երեխաներ են ողջ-ողջ այրվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ադրբեջանի Սալյանի շրջանի Բորանի գյուղի տներցի մեկում բռնկված հրդեհը մանկահասակ երեխաների կյանք է խլել, հաղորդում է Haqqin.az-ը։
Փրկվել է միայն 3 տարեկան տղան, ով աղմուկից արթնացել է և կարողացել է ինքնուրույն դուրս վազել տնից։
Նրա 2 քույրերը՝ 5 և 4 տարեկան, ողջ-ողջ այրվել են։ Տունը կառուցելիս օգտագործել են կավե աղյուսներ, որոնց մեջ եղել է ծղոտ, ինչն էլ արագացրել է հրդեհի տարածումը։
Հրդեհի ժամանակ տան միայն երեխաներն են եղել։