211652_close_icon
views-count24737 դիտում article-date 12:21 05-12-2017

Կիևում Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին բարձրացել է 8 հարկանի շենքի տանիք և սպառնում է ինքնասպան լինել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, որի տունն ուկրաինացի իրավապահները խուզարկում են, բարձրացել է 8-հարկանի տան տանիքին և սպառնում է ցած նետվել: Այս մասին հայնտում է «1+1» ուկրաինական ալիքը: Սաակաշվիլիի կուսակից Դավիթ Սակվարելիձեն երեքշաբթի առավոտյան հայտնել էր, որ անհայտ անձիք կոտրել են Կիևում Սաակաշվիլիի տան դուռը, լրատվամիջոցները հայտնում էին, որ իրավապահները խուզարկում են նրա բնակարանը։ «Հիմա Սաակաշվիլին տանիքին է և բանակցում է իրավապահների հետ։ Աղմուկ է լսվում։ Նա ասում է, որ եթե իրեն դիպչեն, ինքը ցած կնետվի։ Դեպքի վայր են ժամանել փրկարարներ եւ բժիշկներ։ Նրա կուսակիցներից մեկին հոսպիտալացրել են ձեռքի և ոտքի կոտրվածքով»,– հայտնում է հեռուստաալիքը։ Մինչդեռ որոշ լրատվամիջոցներ նշում են, որ քաղաքական գործչին բերման են ենթարկել անմիջապես շենքի կտուրից: Հետագա իրադարձություններին կարող եք հետևել ուղիղ միացման միջոցով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր