6102 դիտում
11:12 10-12-2017
Հակակոռուպցիոն պայքարի ոլորտում արդյունավետ համագործակցության համար ՀՀ ֆինանսների նախարարությունը ստացել է շնորհակալագիր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դեկտեմբերի 9-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը մասնակցել է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառմանն ու մրցանակաբաշխությանը։
Հակակոռուպցիոն պայքարի ոլորտում արդյունավետ համագործակցության համար ՀՀ ֆինանսների նախարարությունը ստացել է շնորհակալագիր։
Նախարար Արամյանը շնորհակալություն է հայտնել մրցանակի համար և նշել, որ այն անչափ պարտավորեցնող է և կնպաստի քաղհասարակության կառույցների հետ ավելի սերտ համագործակցությանն այս ոլորտում։
«Այս մրցանակը ՀՀ ֆինանսների նախարարության թիմային աշխատանքի արդյունքն է։ Մենք համոզված ենք, որ այն մեխանիզմները, որոնք մենք մշակել ու ներդրել ենք կոռուպցիայի կանխարգելման համար, արդյունավետ են և պատրաստ ենք դրանք կատարելագործել», - ասել է Վարդան Արամյանը։
Ֆինանսների նախարարի խոսքով՝ իր ղեկավարած գերատեսչությունը խիստ կարեւորում է կոռուպցիայի դեմ պայքարը և գործուն քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ՝ ապահովելով թե՛ գործունեության թափանցիկությունը եւ թե՛ շահերի բախման ինստիտուտների առկայությունն ու կիրառությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
3683 դիտում
23:11 25-01-2017
Գնումների ոլորտում գնում ենք հակակոռուպցիոն համարձակ քայլերի. ՀՀ ֆինանսների նախարար
790 դիտում
20:06 14-11-2024
ԱՄՆ դեսպանությունից Հակակոռուպցիոն կոմիտեում արդյունավետ համագործակցության հույս են հայտնել
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»