211652_close_icon
views-count4472 դիտում article-date 16:12 10-12-2017

Կիևում բողոքի ակցիա են անցկացնում Սաակաշվիլիի համախոհները

Մի քանի հազար մարդ է այսօր դուրս եկել Կիևի փողոցներ՝ աջակցություն հայտնելու Օդեսայի նախկին նահանգապետ և «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլիին, ում կալանավորել են, հաղորդում է Interfax-ը։ Տարաս Շևչենկոյի անվան այգում ցուցարարները պաստառներ են բարձրացրել՝ Սաակաշվիլիին աջակցող գրառումներով։ Ակցիան անց է կացվել «Ընդդեմ կամայականության և օլիգարխների կաշառակերության» խորագրի ներքո։ Վերջիններս Սաակաշվիլիի կնոջ՝ Սանդրայի գլխավորությամբ երթով շարժվել են Վլադիմիրյան փողոցով և մտադիր են հասնել Անկախության հրապարակ, որտեղ էլ ակցիա կանցկացնեն՝ ի աջակցություն երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի իմփիչմենթի գործընթաց սկսելու պահանջի և գլխավոր դատախազի պաշտոնանկության։ Հիշեցնենք, որ Սաակաշվիլին, ով ներկա պահին գտնվում է մեկուսարանում, հացադուլ է հայտարարել։ Նրան սպառնում է 5-10 տարի ազատազրկում՝ «Հանցավոր կազմակերպություններին աջակցելու, նրանց հանցավոր գործունեությունը կոծկելու» հոդվածով։

Նմանատիպ նյութեր