Կիևում Սաակաշվիլին հայտարարել է, որ անհետացել են իր երեք վրացի համախոհները
Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին, որն այսօր Կիևում հանրահավաք է սկսել, հայտարարել է, որ անհետացել են իր երկու համախոհները. Միխայիլ Աբզիանիձեն և Դավիթ Մակիաշվիլին:
Սաակաշվիլին հայտնել է, որ նրանց հետ կապը կորել է անմիջապես այն բանից հետո, երբ սոցցանցերում տեղեկություններ հրապարակվեցին, որ Կիևում առևանգել են իր պահպանության ծառայության նախկին պետ Գեորգի Ռուբաշվիլիին:
Սաակաշվիլին նշել է, որ Ուկրաինայի ոստիկանությունն ու Անվտանգության ծառայությունը հաղորդել են, թե տեղյակ չեն անհետացած վրացիների գտնվելու վայրի մասին:
Իսկ առայժմ Սաակաշվիլին բավական ակտիվ մասնակցում է Ուկրաինայի քաղաքական կյանքին, որի քաղաքացիությունից զրկված է: Նախկին նահանգապետը այսօր Կիևում հանդես է եկել խորհրդարանի շենքի առջև, և առաջարկել «70 օրվա ծրագիրը», որը կփրկի Ուկրաինան: