3133 դիտում
09:39 14-12-2017
Ո՞վ է լինելու 2018-ի ընդդիմությունը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ո՞վ է լինելու վարչապետը 2018 թվականի ապրիլին» հարցն, անկասկած, գայթակղիչ է և մրցունակության առումով ներքաղաքական կյանքի թեմատիկայում, թերևս, անհասանելի: Բայց իր կարևորությամբ հարցն աստիճանաբար մղվում է երկրորդ պլան, քանի որ ավելի ու ավելի է պարզ դառնում, որ ներքին խաղը կրում է առավել լայն բնույթ, և սեղանին ոչ թե վարչապետի հարցն է, այլ ներիշխանական նոր կառուցվածքի, հարաբերությունների տրամաբանության, բևեռների հարաբերակցության:
Եվ այս իմաստով, Հայաստանում 2018-ի վարչապետի մասին հարցից ոչ միայն պակաս կարևոր չէ, այլ գուցե ավելի կարևոր է հարցը, թե ո՞վ է լինելու Հայաստանում ընդդիմությունը, լինելո՞ւ է արդյոք ընդդիմություն ընդհանրապես, կարողանալո՞ւ է Հայաստանում ընդդիմադիր դաշտը վերբեռնվել և իսկապես նոր կառուցվածքով, տրամաբանությամբ, օրակարգով և մեթոդաբանությամբ ներկայանալ հասարակությանը, թե՞ Հայաստանի ներքաղաքական պայքար կոչվածը շարունակելու է գործնականում մնալ վերջին նվազագույնը հնգամյակի երկբևեռ տրամաբանության շրջանակում, երբ իշխանությունն ու դրա գործնականում հայելային արտացոլումն են կազմում քաղաքական գործընթացի երկու բևեռները:
Կկարողանա՞ Հայաստանում որևէ ընդդիմադիր ուժ կամ այդպիսի ներուժ պարունակող հանրային որևէ սեգմենտ մուտք գործել այդ խաղ և փոխել կա՛մ կանոնը, կա՛մ խաղացողների կազմը: Սա հարց է, որի պատասխանն ավելի շատ պետք է հետաքրքրի Հայաստանում իրավիճակի փոփոխությամբ շահագրգռված շերտերին, քան այն, թե ով է լինելու վարչապետ 2018-ի ապրիլին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6728 դիտում
10:05 16-09-2017
Ընդդիմությունը չգիտի ինչ անել, ինչի առավելագույն էֆեկտը լինելու է հաղթանակի պատրանքը. «Ժամանակ»
18245 դիտում
10:53 22-02-2017
Կարեն Կարապետյանը առաջին անգամ հստակ հայտարարեց 2018-ից հետո վարչապետ լինելու հավակնության մասին. «Ժամանակ»
Այս բաժնից
997 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1081 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»