3578 դիտում
20:51 15-12-2017
Ամերիկյան պաշտոնյաների համակարգիչներն այլևս չի պաշտպանի ռուսական ընկերությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել, որն արգելում է ամերիկյան պետական ծառայություններին օգտվել «Կասպերսկու լաբորատորիայի» ծրագրային ապահովումից: Երեք ամսվա ընթացքում պաշտոնյաները պարտավոր են փոխել ծրագրային ապահովումը:
Ամերիկյան հատուկ ծառայություններն արդեն վաղուց են «Կասպերսկու լաբորատորիային» կասկածում ռուսական հատուկ ծառայությունների հետ կապերի համար: Ընկերության ղեկավարությունը բազմիցս հերքել է այդ մեղադրանքները:
«Կասպերսկու լաբորատորիան» հակավիրուսային համակարգչային ծրագրերի շուկայում խոշորագույն ընկերություններից մեկն է: Ընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում է Մոսկվայում:
Նրա գլխավոր արտադրանքը՝ «Կասպերսկու հակավիրուսը», պաշտպանում է համակարգիչները վիրուսներից, սպամից և հաքերների գրոհներից: Ամերիկյան կառավարություները երկար տարիների ընթացքում օգտվել է «Լաբորատորիայի» ծառայություններից:
ԱՄՆ-ում արդեն մեկ տարուց ավել է՝ հետաքննություն է ընթանում 2016թ-ի նախագահական ընտրություններին ռուսական իշխանությունների ենթադրյալ միջամտության վերաբերյալ: 2016թ-ի ամռանը՝ նախընտրական քարոզարշավի ամենաթեժ պահին, կոտրվել էին ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության սերվերներն ու հրապարակվել Դոնալդ Թրամփի գլխավոր մրցակից Հիլարի Քլինթոնի աշխատանքային նամակագրությունը: Ամերիկյան հատուկ ծառայությունները ենթադրում են, որ հաքերային գրոհը արտոնվել էր Կրեմլի կողմից:
2017թ-ի նոյեմբերի սկզբին Facebook, Google և Twitter ընկերությունները հայտարարել են, որ ռուսական իշխանությունները փորձել են ազդել ամերիկյան ընտրությունների վրա սոցցանցերի միջոցով:
[url=https://jam-news.net/?p=75670&lang=hy]
JAMNEWS[/url]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1405 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1222 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1636 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է