2134 դիտում
22:12 25-12-2017
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են սերմնարտադրությանն առնչվող հարցեր
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր հրավիրվել էր աշխատանքային խորհրդակցություն` հանրապետությունում սերմնարտադրության և սերմնաբուծության ընթացիկ հարցերի և առաջիկա անելիքների քննարկման նպատակով, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, մարզպետարանների գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետերը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կենտրոնների ղեկավարներ, խոշոր սերմնարտադրողներ, այլ պատասխանատուներ:
Խորհրդակցության օրակարգային հարցերի թվում մասնավորապես քննարկվել են ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի և դիզելային վառելիքի սուբսիդավորման պետական աջակցության ծրագրերի 2017 թվականի արդյունքները, հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի սերմարտադրության զարգացմանը, գարնանացանի աշխատանքների կազմակերպմանը, ինչպես նաև անասնահամաճարակային ընդհանուր իրավիճակին առնչվող հարցեր:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանի զեկուցմամբ` 2018 թվականին «Պետական աջակցություն հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման համար» և «Պետական աջակցություն հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման համար» ծրագրերի շրջանակում 2017 թվականին մարզերից ստացված վճարունակ պահանջարկն ամբողջությամբ բավարարվել է, և պարտքեր չեն կուտակվել: Ընթացիկ տարում գյուղացիական տնտեսություններին ընդհանուր առմամբ տրամադրվել է շուրջ 28 490 տոննա ազոտական, 504 տոննա ֆոսֆորական և 902 տոննա կալիումական պարարտանյութ և 3 մլն 70 հազ. լիտր դիզվառելիք:
Քննարկման մասնակիցներն առաջարկներ են ներկայացրել նաև «Հայաստանի Հանրապետությունում հացահատիկային և հատիկաընդեղեն որոշ մշակաբույսերի տեղական սերմնաբուծության ու սերմնարտադրության զարգացում» ծրագրում որոշ մշակաբույսեր ավելացնելու վերաբերյալ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարը, ամփոփելով քննարկման արդյունքները, նշել է, որ անհրաժեշտ է ներկայացնել առաջարկություններ իրականացվող պետական օժանդակության ծրագրերի շարունակման, առանձին հարցերի կանոնակարգման և ուղղությունների հստակեցման վերաբերյալ, ինչպես նաև ուսումնասիրել և սեղմ ժամկետներում տրամադրել գարանանացան մշակաբույսերի սերմերի պահեստավորված քանակների և պահանջարկի վերաբերյալ տեղեկատվություն` 2018 թվականի աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով:
[b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
2830 դիտում
22:33 26-10-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են սպանդանոցների աշխատանքներին առնչվող հարցեր
3176 դիտում
12:31 01-12-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են լոլիկի իրացմանն առնչվող հարցեր
2850 դիտում
21:24 13-12-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են սերմնաբուծության ոլորտին առնչվող հարցեր
Այս բաժնից
787 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
625 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
736 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված