211652_close_icon
views-count6103 դիտում article-date 19:45 26-12-2017

Ռուսաստանը 49 տարով երկարացնում է ներկայությունը Սիրիայում

Ռուսաստանը մշտական ռազմական ներկայություն է հաստատում Սիրիայում՝ Տարտուսում և Հմեյմիմում տեղակայված բազաներում, հայտարարել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/28939586.html]«Ազատությունը»[/url]: Սիրիայի հետ համաձայնագրով նախատեսում է սիրիական Տարտուսում տեղակայված ռազմակայանը վերածելով լիարժեք ռազմածովային կայանի: Դամասկոսի հետ կնքված համաձայնագիրը թույլ կտա Ռուսաստանին առաջիկա 49 տարում 11 ռազմանավ տեղակայել Տարտուսում, այդ թվում՝ միջուկային: Հմեյմիմ օդակայանը, որտեղից ռուսական օդուժը բազմաթիվ հարվածներ է հասցրել Սիրիայի նախագահի դեմ մարտնչող ուժերին, Ռուսաստանին կծառայի անժամկետ:

Նմանատիպ նյութեր