211652_close_icon
views-count39527 դիտում article-date 15:47 27-12-2017

Մոսկվայում թալանել են Ռամզան Կադիրովի օգնականին. գողին հայտնաբերել են ժամերի ընթացքում

Մոսկվայում թալանել են Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովի օգնական, 49-ամյա Հասան Կադիրովին։ Այդ մասին հայտնում է «Մոսկվա» գործակալությունը։ Գործակալության տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 26-ին, երեկոյան ժամը 11-ի սահմաններում, Լենինգրադյան պողոտայում։ Հաղորդվում է, որ Տուլայի մարզի 51-ամյա բնակիչը կոտրել է Հ. Կադիրովին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայի ապակին և այնտեղից հափշտակել iPhone 6 տեսակի բջջային հեռախոս, IPad և գումար։ Գողոնի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 650 հազար ռուբլի։ Գողին հայտնաբերել են առավոտ վաղ, Պետրոզավոդսկի փողոցում։ Վերջինս արդեն խոստովանել է կատարած հանցանքը։

Նմանատիպ նյութեր