Հայաստանի «Կենտրոն» Ա.Ա.Կ.Ֆ կողմից կազմակերպված Գ. Ֆունակոշիի անվան 4-րդ միջակումբային սուպեր գավաթի ժամանակ առաջին անգամ ցուցադրվեց տեսահոլովակ՝ ավանդական կարատեի մարզիչների մասնակցությամբ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս տարվա Դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Հայաստանի «Կենտրոն» Ա.Ա.Կ.Ֆ կողմից կազմակերպված Գ. Ֆունակոշիի անվան 4-րդ միջակումբային սուպեր գավաթ, որը տարեց տարի ավելացնում է իր մասնակիցների քանակը:
Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Ավանդական կարատեի ֆեդերացիայի նախագահ՝ Սուրեն Մաթևոսյանը, Երևանի քաղաքապետի խորհրդական` Գոռ Վարդանյանը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ` Վարդան Դանղյանը, վարչական շրջանների սպորտային ոլորտի պատասխանատուներ և այլ հյուրեր:
Պատվավոր հյուրերին հանձնվեցին շնորհակալագրեր:
Վարչական շրջանի ղեկավարի և «Քեթրին» ՀԿ-ի կողմից մարզիկները ստացան մարզագույք:
Միջոցառմանը մասնակցեցին 350 մարզիկ մարզուհիներ,որոնք ցուցադրական ելույթով հանդես եկան միջոցառման բացման արարողության ժամանակ:
Մրցաշարը նախատոնական էր , խրախուսական և ոգևորող:
Մրցաշարի վերջում մարզիկները պարգևատրվեցին նվերներով:
Այս միջոցառումը յուրահատուկ էր, քանի որ մրցաշարի ժամանակ առաջին անգամ ցուցադրվեց տեսահոլովակ ՝ ավանդական կարատեի մարզիչների մասնակցությամբ, որը մեծ ոգևորություն առաջացրեց ներկաների մոտ: