Բրիտանական կայսրության նոր ասպետները
Ավանդույթի համաձայն, Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը ամենամյա բարձր պարգևներ և կոչումներ է շնորհել: «Բիթլզ» խմբի լեգենդար քառյակի նախկին թմբկահար Ռինգո Սթարն ասպետ է օծվելու: Ասպետի կոչում է ստանալու նաև բրիտանա-ավստրալական Bee Gees խմբի հիմնադիր Բարրի Գիբբան երաժշտության զարգացման և բարեգործության համար: Հաղորդում է [url=http://ru.euronews.com/2017/12/30/queen-s-new-year-honours-list]euronews-ը[/url]:
Այսուհետև նրանց անվանը կավելանա «Սըր» նախդիրը: Բրիտանական կայսրության III աստիճանի շքանշանով պարգևատրվել է «Դոկտոր Հաուս» հեռուստասերիալի գլխավոր դերակատար դերասան Հյու Լորին: Նախկինում պարուհի, ներկայում հեռուստահաղորդավարուհի Դարսի Բասելը նույնպես տիտղոսի է արժանացել, որը կանանց համար հավասարազոր է ասպետի կոչմանը:
Ընդհանուր առմամբ, պատվավոր ցուցակում ընդգրկված են եղել 1212 բրիտանացիներ: Պետական պարգևների շնորհման արարողությունը տեղի կունենա 2018 թվականի հունվարի 1-ին: