211652_close_icon
views-count6362 դիտում article-date 20:44 31-12-2017

Բոլորիս երազանքն է ստեղծել զարգացած, արդար ու անվտանգ պետություն. ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ուղերձը

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ուղերձը. Սիրելի հայրենակիցներ, ընդունեք, խնդրեմ, անկեղծ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Ամանորի եւ Սուրբ Ծննդի տոների առթիվ: Այս րոպեներին մենք եւս մեկ անգամ ամփոփում ենք մեր մտքերն ու զգացմունքները, համեմատում ակնկալիքներն իրականության հետ` գիտակցելով, որ դեռ շատ անելիքներ ունենք: Բոլորիս երազանքն է ստեղծել զարգացած, արդար ու անվտանգ պետություն: Մեզնից է կախված, թե ներկայում արժեքավոր ինչ կստեղծենք վաղվա սերունդների համար: Վստահ եմ, որ մեր երկրի ու միմյանց հանդեպ ունեցած սրտացավությունը, սերը եւ ջերմությունը մեզ կբավականացնեն` հասնելու համազգային, ընտանեկան ու անձնական նպատակներին: Այդպես միասնաբար 2018 թվականին արժանապատվորեն պետք է նշենք Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյա հոբելյանը, ինչպես նաեւ մայրաքաղաք Երեւանի հիմնադրման 2800-ամյակը եւ արցախյան շարժման 30-ամյակը: Սիրելի հայրենակիցներ, կրկին շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում, մաղթում եմ առողջություն, խաղաղություն ու բարօրություն: Թող Նոր տարին երջանկություն ու հաջողություն բերի ձեր ընտանիքներին ու հարազատներին: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

Նմանատիպ նյութեր