Մենք պետք է վերադարձնենք եվրոպական հավակնությունները. Մակրոն
Ֆրանսիան չի կարող զարգանալ առանց Եվրոպայի: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնն իր առաջին Ամանորի ուղերձում: Նա 2018 թվականը վճռական է որակել եվրոպական ապագայի համար պայքարում: Հաղորդում է [url=https://www.svoboda.org/a/28949770.html]«Ազատությունը»[/url]:
Մակրոնի դիտարկմամբ՝ տնտեսական, սոցիալական և գիտական ներուժը թույլ կտա Եվրամիությանը միջազգային ասպարեզում հանդես գալ Չինաստանի և ԱՄՆ-ի հետ կողք-կողքի: Միևնույն ժամանակ ԵՄ-ն պետք է պաշտպանի իր արժեքները, հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:
Ներքին քաղաքականության ոլորտում Մակրոն խոստացավ շարունակել բարեփոխումները և կոչ արեց քաղաքացիներին միավորվել:
«Մենք պետք է վերադարձնենք եվրոպական հավակնությունները` ավելի ինքնիշխան, միասնական և ժողովրդավարական Եվրոպա դառնալու համար»,- ասել է Մակրոնը: