211652_close_icon
views-count3807 դիտում article-date 14:05 24-01-2018

Հունվարի 27-ին կհայտարարվեն Օլիմպիական խաղերում գեղասահքի մասնակիցների անունները

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը մեկնաբանեց հայ մարզիկների ելույթները Մոսկվայում կայացած Եվրոպայի առաջնությունում: «Սլավիկ Հայրապետյանը հրաշալի կատարեց կարճ ծրագիրը՝ հասնելով աննախադեպ արդյունքի: Նա լավ էր պատրաստվել և արժանի էր նաև լավագույն տասնյակում հայտվելուն: Մենք շատ գոհ ենք նրանից: Ինչ վերաբերում է Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային զույգին, նրանք ևս հաջող հանդես եկան: Այս մրցաձևում մրցավարությունը թերևս ավելի կողմնակալ էր, քան մենասահքում: Այստեղ ցատկեր և բարդ տարրեր չկան: Ես վախենում էի, որ մրցավարները նրանց անգամ եզրափակիչ չեն թողնի: Այն գեղասահորդները, որոնց երկրները մրցավարական կազմում չունեն իրենց ներկայացուցիչները, միշտ ավելի ցածր միավորներ են ստանում, քան արժանի են: Դա է իրականությունը: Հունվարի 27-ին հայտնի կդառնան Փհենչհանի Օլիմպիական խաղերի մասնակիցների անունները: Անաստասիա Գալուստյանը, Թինան և Սիմոնը շարունակում են պահպանել առաջին պահեստայինի կարգավիճակը: ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել, թե ՄՕԿ-ը մտադիր է ռուս գեղասահորդ Իվան Բուկինին, որն Ալեքսանդրա Ստեպանովայի զուգընկերն է, չթողնել Օլիմպիական խաղեր-2018: Այսպես թե այնպես, սպասելու քիչ ժամանակ է մնում: Այս տարի մեր գեղասահորդները հանդես կգան աշխարհի առաջնությունում, որը կանցկացվի Միլանում (մարտի 19-25): Մինչ այդ մարզիկները, հնարավոր է մասնակցեն միջազգային մրցաշարերի»,- եզրափակեց Մելանյա Ստեփանյանը», - ասաց Մելանյա Ստեփանյանը:

Նմանատիպ նյութեր