3237 դիտում
23:48 13-06-2019
Հունիսի 14-ին կհայտարարվեն Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի հաղթողի և դափնեկիրների անունները
Հունիսի 12-ին և 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում անցկացվում է Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի երրորդ՝ եզրափակիչ փուլը։ Նախորդ փուլերը հաղթահարած 4 մասնակիցները՝ Ճան Ճենյան (Չինաստան), Օքսանա Շևչենկո (Ղազախստան), Հռիփսիմե Աղաքարյան (Հայաստան), Միսո Գաո (Չինաստան), ելույթ են ունենում մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստնի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)։
Չինաստանը ներկայացնող Ճան Ճենյանը հունիսի 12-ին՝ եզրափակիչ փուլի իր առաջին ելույթի ընթացքում ներկայացրել է Պյոտր Չայկովսկու Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը, որը, ըստ նրա, իրեն շատ հոգեհարազատ է։ Այսօր երեկոյան նա կնվագի Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը, որը կատարելու է առաջին անգամ։ Ի դեպ, եզրափակիչ փուլ անցած բոլոր դաշնակահարները պետք է ներկայացնեն Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտը։
Ճան Ճենյանը եզրափակչում իր առաջին օրվա ելույթից այնքան էլ գոհ չէր, ինչպես ինքն է նշում, փոքր-ինչ նյարդայնացած էր, սակայն նկատում է, որ ամեն ինչ անելու է՝ հունիսի 13-ին Խաչատրյանի կոնցերտը լավագույնս ներկայացնելու համար։ Երիտասարդ դաշնակահարը նշում է, որ Խաչատրյանի երաժշտությունը շատ հայտնի է, նա նաև ընդգծում է, որ խաչատրյանական մեղեդիները շատ ազգային են։ Ճան Ճենյանը խոստովանում է, որ հաղթելու հույս ունի և շատ ուրախ կլինի, եթե արժանանա մրցույթի առաջին մրցանակին։
Խաչատրյանի միջազգային 15-րդ մրցույթի ժյուրիի անդամ, Չինաստանի դաշնակահարների միության նախագահ, պրոֆեսոր Վեյ Ճանը բարձր է գնահատում ինչպես Խաչատրյանի մրցույթի կազմակերպական աշխատանքները, այնպես էլ մասնակիցների մասնագիտական մակարդակը։
Նշենք, որ հունիսի 14-ին մրցույթի փակման գալա համերգի ընթացքում կհայտարարվեն Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի հաղթողի և դափնեկիրների անունները։
Հիշեցնենք, որ Խաչատրյանի միջազգային մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի համատեղ ջանքերի շնորհիվ։ Մրցույթի գործընկերն է ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС):
[b]
«Արամ Խաչատրյան-մրցույթ»
մշակութային հիմնադրամ[/b]
Նմանատիպ նյութեր
974 դիտում
15:55 06-10-2014
Ստոկհոլմում հրապարակվել են բժշկության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները
3804 դիտում
14:05 24-01-2018
Հունվարի 27-ին կհայտարարվեն Օլիմպիական խաղերում գեղասահքի մասնակիցների անունները
14545 դիտում
22:37 10-06-2017
Հայտնի են Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ անցած մասնակիցների անունները
Այս բաժնից
913 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
940 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»