7956 դիտում
08:38 25-01-2018
Նախկին պատգամավոր օլիգարխն «աչք է դրել» Սարյանի պուրակի վրա. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին Սարյանի պուրակում արդեն 20 տարուց ավելի նկարների ցուցադրություն կազմակերպող հիմնադրամի նախագահ, «Կոլորիտ» ՍՊԸ-ի տնօրենի Նարինե Վարդանյանը բաց նամակ էր հրապարակել, որով ահազանգում էր, որ բաց երկնքի տակ գործող այդ թանգարանը, որը վաղուց դարձել է Երևանի այցեքարտերից մեկը, կարող է փակվել:
Երևանի քաղաքապետարանը հիմնադրամի հետ չի վերակնքում տարածքի տրամադրման պայմանագիրը: Վարդանյանը նաև ակնարկել էր, որ ինչ-որ մեկը աչք է դրել այդ տարածքի վրա: «Հայկական ժամանակ»-ը գնացել է այս ահազանգի հետքերով, տեղում ծանոթացել իրավիճակին, զրուցել Վարդանյանի հետ:
Մենք նաև տեղեկություններ ենք ստացել, թե ով է այն անձը, որ ձգտում է ձեռք բերել մայրաքաղաքի այս յուղոտ կտորը: Խոսքը ոչ այնքան բարի համբավ ունեցող, ԱԺ նախկին պատգամավոր հայ օլիգարխներից մեկի մասին է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1039 դիտում
22:05 23-05-2014
«Բավարիա»-ն աչք է դրել «Ինտեր»-ի պաշտպանի վրա
870 դիտում
20:20 10-12-2014
«Արսենալ»-ը աչք է դրել 16-ամյա լեհ ֆուտբոլիստի վրա
Այս բաժնից
2437 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
913 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1231 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»