4968 դիտում
10:02 31-01-2018
Գնաճը հասավ նաև կաթնամթերքի շուկա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում մոլեգնող գնաճը չի շրջանցել կաթնամթերքի շուկան: Այստեղ գների բարձրացումը սկսվել էր դեռ նախորդ տարվա սեպտեմբերից, տարին չորային է եղել, անասնակերը չի բավարարել, և արդյունքում նվազել են կաթի արտադրության ծավալները: Նույն վտանգներն առկա են նաև այսօր:
Մասնագետների պնդմամբ՝ այս տարվա տաք, միաժամանակ չոր ձմեռը չի կարող իր ազդեցությունը չունենալ գյուղատնտեսության ոլորտի վրա: Ընդ որում, դեռ նախորդ տարվանից 20 տոկոսով բարձրացել է պանրի գինը, և հավանական է, որ այդ գնաճը շարունակվի նաև այս տարի, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պանրագործների միության նախագահ Արմեն Գրիգորյանն ահազանգել է՝ ինչպես նախորդ տարի, այնպես էլ հիմա կկանգնենք կաթի, ապա պանրի դեֆիցիտի խնդրի առաջ: «Իրավիճակը շատ տխուր է»,- եզրակացրել է նա:
Ու մինչ կառավարությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը փորձում են ձևացնել, թե քայլեր են ձեռնարկում, ՀՀ քաղաքացիները շարունակում են դիմանալ գնաճի «հարվածներին»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
26363 դիտում
09:48 11-10-2018
ՀՀ ներքին շուկայում կարագի 1 կգ-ի գինը 9.4 դոլար է՝ միջազգային շուկայի գնից 5 դոլարով ավելի․ «Ժողովուրդ»
1487 դիտում
08:56 22-01-2014
2013 թ. ընդհանուր գնաճը 2010-ի համեմատ կազմել է 18.8 տոկոս. Ժողովուրդ
Այս բաժնից
1018 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1093 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»