1075 դիտում
16:27 26-08-2021
«Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ն շրջակա միջավայրին պատճառել է կես միլիոն դրամը գերազանցող վնաս
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից «Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ
«Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ի տնտեսական գործունեության հետևանքով շրջակա միջավայրին պատճառված վնասը կազմել է 524.731 դրամ:
Նշանակվել են վարչական տույժեր՝ ընդհանուր 630.000 ՀՀ դրամի չափով։
- Ընկերությունը կոտորակիչների, ասֆալտբետոնի արտադրության և ջերմոցային տնտեսության վարման համար անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետելու թույլտվություն չունի
- քարամշակման արտադրամասի գործունեության համար ջրառ է իրականացնում Դեբեդ գետից՝ առանց ջրօգտագործման թույլտվության
- պետական լիազոր մարմնի համաձայնեցմանը չի ներկայացրել Ընկերության գործունեության ընթացքում առաջացող վտանգավոր թափոնների անձնագրերը
- առանց լիազոր մարմնի կողմից տրված լիցենզաիայի իրականացնում է վտանգավոր թափոնների գործածության՝ հավաքման, փոխադրման, պահման, օգտահանման և տեղադրման գործունեություն
- բնապահպանական և բնօգտագործման, վարչական վիճակագրական մի շարք հաշվետվություններ ներկայացրել է աղավաղված
- օգտակար հանածոների արդյունահանումը չի կատարվել արդյունահանման պայմանագրի և օգտակար հանածոների արդյունահանման նախագծի պայմաններին համապատասխան:
«Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ի տնտեսական գործունեության հետևանքով շրջակա միջավայրին պատճառված վնասը կազմել է 524.731 դրամ:
Նշանակվել են վարչական տույժեր՝ ընդհանուր 630.000 ՀՀ դրամի չափով։
Նմանատիպ նյութեր
1235 դիտում
15:46 03-06-2019
Բնապահպանական տեսչական մարմինը չորս օրում շրջակա միջավայրին 1.5 միլիոն դրամից ավելի վնաս է հայտնաբերել
1288 դիտում
15:56 03-02-2022
ԲԸՏՄ-ն հաշվարկել է շրջակա միջավայրին հասցված 38 միլիոն դրամի վնաս
Այս բաժնից
976 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
997 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»