211652_close_icon
views-count5002 դիտում article-date 15:03 04-02-2018

ԶԼՄ-ները հայտնել են Անկարայում ԻՊ-ի «տեղեկատվության նախարարի» ձերբակալության մասին

Թուրքիայի անվտանգության ուժերը Անկարայում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «տեղեկատվության նախարարին»։ Այդ մասին հաղորդում է Tass-ը՝ հղում անելով Haber Turk հեռուստաալիքին։ Օպերացիան վարել է Անկարայի անվտանգության վարչության հակաահաբեկչական ստորաբաժանումը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ձերբակալվածը Օմար Յոթեքն է, ով պատասխանատու էր խմբավորմանն առնչվող տեղեկատվության համար։

Նմանատիպ նյութեր