211652_close_icon
views-count1444 դիտում article-date 17:11 10-07-2024

ԶԼՄ-ները հայտնել են Իրանի նոր ԱԳ նախարարի հավանական թեկնածուի անունը

Իրանի նախկին փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին, ամենայն հավանականությամբ, կդառնա Իսլամական Հանրապետության նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանի կառավարության մաս՝ զբաղեցնելով ԱԳՆ ղեկավարի պաշտոնը։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, հայտնել է իրանական Tasnim գործակալությունը՝ հղում անելով ընտրված նախագահին մոտ կանգնած աղբյուրներին։

Ըստ իրենց տեղեկությունների՝ Փեզեշքանի քաղաքական խորհրդատուները կարծում են, որ Արաղչին ամենահարմարն է երկրի ԱԳՆ ղեկավարելու համար։

Եթե «ոչ մի առանձնահատուկ բան» չպատահի, քաղաքական գործչի թեկնածությունը կներկայացվի Իսլամական Հանրապետության խորհրդարանի քննարկմանը։

Գործակալության աղբյուրների համաձայն՝ Արաղչին արդեն ծառայում է որպես արտաքին քաղաքականության հարցերով Փեզեշքիանի խորհրդական։ Նա, մասնավորապես, նորընտիր նախագահին խորհուրդներ է տվել իսլամական դիմադրության խմբերի առաջնորդների և տարածաշրջանի պետությունների ղեկավարների հետ վերջին հեռախոսազրույցների վերաբերյալ:

Արաղչին 2017-ից 2021 թվականներին զբաղեցրել է Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնը բարեփոխիչ նախագահ Հասան Ռոհանիի երկրորդ կառավարությունում: Արաղչին երկար ժամանակ գլխավորել է երկրի պատվիրակությունը Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում, ներկայումս զբաղեցնում է Իրանի միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի քարտուղարի պաշտոնը։
 

Նմանատիպ նյութեր