211652_close_icon
views-count7148 դիտում article-date 18:44 10-02-2018

Սիրիայում ամերիկյան ավիահարվածի հետևանքով, հնարավոր է, ռուս վարձկաններ են զոհվել

Փետրվարի սկզբին արևմտյան կոալիցիան Սիրիայում ռմբակոծել է Բաշար Ասադի զորքի դիրքերը, խոցման թիրախում են հայտնվել նաև ռուս զինվորականներ: Այս մասին [url=https://www.cbsnews.com/news/forces-hit-by-u-s-in-syria-included-russian-mercenaries-official-says/]հայտնել էր[/url] CBS հեռուստաընկերությունը՝ հղում անելով Պենտագոնում իր աղբյուրին: Ավիահարվածի հետևանքով մոտ 500 սիրիացի զինվորական էր զոհվել: Գրոհին մասնակցել են նաև սիրացի ապստամբները: [url=https://graniru.org/Politics/World/Mideast/m.267547.html]Grani.ru[/url]-ն հայտնում է, որ «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» պաշտպանության նախկին նախարար Իգոր Գիրկինը Վկոնտակտե սոցցանցի իր էջում գրել է, որ Դեյր էզ-Զոր քաղաքի մոտ ավիահարվածի հետևանքով Վագների մասնավոր ռուսական ռազմական ընկերության բազմաթիվ վարձկաններ են զոհվել: Գիրկինի խոսքով, ռուս վարձկանների ստորաբաժանումներից մեկը ոչնչացվել է ամբողջությամբ, մյուսը խոշոր կորուստներ է կրել:

Նմանատիպ նյութեր