2600 դիտում
10:21 15-02-2018
Ասֆալտապատման ծրագրերից «ատկատով» միլիոններ են հոսում քաղաքապետարանի պաշտոնյաների գրպանները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով ուշադրությունից դուրս մնացին կարևոր հարցեր: Մասնավորապես, պարզվում է՝ քաղաքապետարանն ավագանու նիստին ներկայացրել է Մոսկովյան փողոցը 222 մլն դրամով հիմնանորոգելու առաջարկ: Ըստ փաստաթղթերի՝ մոտ կես միլիոն դոլար արժողությամբ այդ ծրագրով նշված փողոցի 800 մետրանոց մի հատված նախ 5 սմ խորությամբ կտաշվի, ապա նոր ասֆալտբետոնե ծածկ կտեղադրվի, 28 դիտահոր կուղղվի, կվերակառուցվեն թեքահարթակները, մայթերին բազալտե նոր եզրաքարեր կտեղադրվեն:
Ծրագիրն իրականացվելու է կառավարության հետ համաձայնեցնելուց հետո: Սակայն էական թերություններ այդ փողոցում թերևս չկան, և անհասկանալի է՝ ինչո՞ւ է քաղաքապետարանը որոշել այն հիմնանորոգել: Չնայած իրականում պարզ է քաղաքապետարանի նախաձեռնության իրական շարժառիթը, ասֆալտապատման ծրագրերից «ատկատի» ճանապարհով միլիոնավոր դրամներ են հոսում քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաների գրպանները:
Այնպես որ, պարոն Տարոն Մարգարյանը որոշել է իրեն չզրկել այդ հաճույքից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3879 դիտում
10:27 15-03-2018
Միլիոններ՝ դրոշների համար. Երևանի քաղաքապետարանը վատնում է բյուջեի միջոցները. «Ժողովուրդ»
3005 դիտում
09:01 31-01-2019
ՊԵԿ աշխատակիցները միլիոններ են կուտակել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1039 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1096 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»