3008 դիտում
09:01 31-01-2019
ՊԵԿ աշխատակիցները միլիոններ են կուտակել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն մի քանի օր է` հայաստանյան լրատվամիջոցները չեն դադարում քննարկել ՊԵԿ աշխատողներին տրված պարգևավճարները: Այս թեմայով իշխող «Իմ քայլը» խմբակցություն էր հրավիրվել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Ի վերջո, ՊԵԿ-ում ահռելի պարգևավճարներ են ստացել մարդիկ, որոնք, տարիներ շարունակ նույն ՊԵԿ համակարգում աշխատելով, միլիոններ են կուտակել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրանցից մեկն էլ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կազմակերպման և հսկողության վարչության պետի տեղակալ Վահագն Սահակյանն է: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել է, որ ունի 8 մլն դրամը գերազանցող 3 հատ կտավ, նաև 8 մլն դրամը գերազանցող ոսկու ձուլակտոր, զարդեր և ժամացույց, իսկ դրամական միջոցները կազմում են 30 հազար դոլար, 10 մլն դրամ և 20 հազար եվրո: Նա որպես եկամուտ հայտարարագրել է սեփական աշխատավարձը, որը ամսական կազմել է 741 հազար դրամ: Թե ինչպես է համեստ աշխատավարձով ետ գցել այդ ունեցվածքը, մնում է միայն ենթադրել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2600 դիտում
10:21 15-02-2018
Ասֆալտապատման ծրագրերից «ատկատով» միլիոններ են հոսում քաղաքապետարանի պաշտոնյաների գրպանները. «Ժողովուրդ»
3882 դիտում
10:27 15-03-2018
Միլիոններ՝ դրոշների համար. Երևանի քաղաքապետարանը վատնում է բյուջեի միջոցները. «Ժողովուրդ»
5526 դիտում
09:43 27-11-2021
Արթիկի նախկին քաղաքապետը համայնքային բյուջեից միլիոններ է փոխանցել աներորդու ընկերությանը․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1042 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1096 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»