4015 դիտում
12:00 16-02-2018
Հայ համայնքը պետք է Պոլսո պատրիարքի ընտրություններ անցկացնի առանց որևէ միջամտության. Գարո Փայլան
Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության շուրջ առաջացած ճգնաժամի միակ լուծումն արդար քվեարկության կազմակերպումն ու այդ ճանապարհով 85-րդ պատրիարքի ընտրությունն է: Այս մասին ասել է Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը, ով կոչ արեց տեղի հայ համայնքին ամենևին չհուսահատվել և չընդունել այն, ինչ պարտադրվում է:
-Պոլսո Հայոց պատրիարքական ընտրությունների գործընթացը Ստամբուլի նահանգապետարանի նամակով կրկին փակուղի մտավ: Պետությունը միջամտեց հայկական եկեղեցու գործերին: Ինչպե՞ս եք տեսնում այս գործընթացի լուծումը:
- Ժողովրդավարական կառույցներում ճգնաժամերը լուծվում են ժողովրդավարական ընտրությունների, քվեարկության միջոցով: Այս ճգնաժամի պարագայում էլ լուծումն անկասկած քվեարկությունն է: Հայկական համայնքը պետք է կարողանա պատրիարքի ընտրություններ կազմակերպել առանց որևէ միջամտության: Եվ բոլորը պետք է հարգեն այն արդյունքը, որը դուրս կգա քվեատուփից:
- Պատրիարքական ընտրությունների գործընթացի՝ այս վիճակին հասնելու գործում տեսնո՞ւմ եք պատրիարքական փոխանորդի պաշտոնում մնացող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի մեղավորությունը:
- Իհարկե: Նա առաջնորդվել է ոչ թե հայկական համայնքի, այլ սեփական շահերով: Անազնիվ համագործակցության մեջ է մտել պետության ներսում գտնվող մի խմբի հետ, որի նպատակը հայկական համայնքի գլխին հարկադիր կատարողի նշանակելն էր: Այդպիսով աչք է փակել համայնքի շահերի վրա՝ միևնույն ժամանակ անտեսելով եկեղեցական ավանդույթները:
- Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հրաժեշտի նամակում գրել էր, որ այս իրադրությունը կարող է հայկական համայնքի պառակտման պատճառ դառնալ: Կիսո՞ւմ եք Սրբազանի մտքերը:
-Միանշանակ համաձայն եմ: Թուրքիայի ներսում քաոս է տիրում, որը, բնականաբար, ազդում է նաև հայկական համայնքի վրա: Հայկական համայնքի ապագայի նկատմամբ մտահոգ այս ժամանակաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները մասնատում են մեր կառույցները:
- Ի՞նչ կոչ կանեք Ստամբուլի հայ համայնքին:
-Կոչ եմ անում, որ բացարձակապես չհուսահատվեն և չընդունեն այն, ինչ պարտադրվում է: Որպես հայ համայնք՝ պետք է կենտրոնանանք այն ընտրությունների վրա, որի իրավունքն ունենք՝ հանուն հոգևոր և աշխարհիկ կյանքում առկա քաոսի վերացման: Պետք է նպատակ ունենանք հասնելու հոգևոր և աշխարհիկ առումներով ճիշտ կառավարվող, հզոր համայնքի: Բոլոր հարթակներով կրկնում եմ, որ այդ նպատակը բխում է նաև Թուրքիայի շահերից: Շարունակելու եմ այս ուղղությամբ ջանքեր գործադրել: Կոչ եմ անում ցանկացածին, ով պատասխանատու է իրեն զգում այս հարցում, սեփական շահերը մի կողմ դնելով՝ միանա այդ ջանքերին:
Նմանատիպ նյութեր
4575 դիտում
13:15 23-02-2018
Ստամբուլի հայ համայնքը Պոլսո Հայոց պատրիարքի ազատ ընտրության անցկացման պահանջով ստորագրահավաք է կազմակերպել
718 դիտում
16:06 11-09-2024
Թուրքիայում ևս գիտակցում են, որ Հայաստանի հետ սահմանի բացումը շահավետ է․ Գարո Փայլան
Այս բաժնից
529 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
562 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1171 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN