Իրանում կործանված օդանավի որոնողական աշխատանքներին խանգարում են եղանակային վատ պայմանները
Իրանի Սպահան նահանգում այսօր առավոտյան կործանված ուղևորատար ATK-72 օդանավի որոնողական աշխատանքներին խոչընդոտում են եղանակային անբարենպաստ պայմանները։ Այդ մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Հիշեցնենք, որ օդանավը վթարվել է Սեմիր քաղաքից ոչ հեռու՝ Լայ Սորղ լեռնային շրջանում։ Զոհվել են օդանավում գտնվող բոլոր մարդիկ՝ անձնակազմի 6 անդամները և 66 ուղևորները։
Ոչ ցամաքային և ոչ էլ օդային ճանապարհով հնարավոր չէ առայժմ մոտենալ վթարի ենթադրյալ վայրը։ Փրկարարները տեղի բնակիչների հետ հատուկ ավտոմեքենաներով փորձում են հասնել այնտեղ, առայժմ՝ ապարդյուն։
Հիշեցնենք, որ Aseman ավիաընկերությանը պատկանող օդանավը վայր է ընկել թռիչքից մոտ 55 րոպե անց։ Այն օդ էր բարձրացել Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանից և պետք է վայրէջք կատարեր Յասուջի օդանավակայանում։
Մինույն ժամանակ ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Թաբաթաբին հայտարարել է, որ բոլոր մարդկանց մահվան մասին տեղեկությունները չի կարող հաստատել, քանի դեռ փրկարարները չեն հասել վթարի վայրը։