Սիրիական զորքը կարող է առաջիկա ժամերին մտնել Աֆրինի շրջան. ԶԼՄ-ներ
Սիրիայի քրդական ազգային ինքնապաշտպանության ուժերը սիրիական բանակին կհանձնեն Աֆրին քաղաքում և Թուրքիայի հետ սահմանային մի քանի իրենց դիրքերը։ Այդ մասին հայտնել է Firat գործակալությունը։
Ըստ տեղեկությունների՝ կառավարական ուժերի ստորաբաժանումները ամենայն հավանականությամբ Աֆրինի շրջան կմտնեն առաջիկա 48 ժամերին։ Դրա շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Հալեպում կողմերի միջև ընթացած բանակցությունների արդյունքում։
Բացի այդ, քրդերը պահանջում են Դամասկոսից ապահովել Աֆրինի օդային պաշտպանությունը։
Հիշեցնենք, որ Թուրքիան ռազմական գործողություններ է սկսել նշված շրջանում հունվարի 20-ից։ Օպերացիան կոչել է «Ձիթենու ճյուղ»։ Աֆրինում մինչ այսօր կատաղի մարտեր են ընթանում քրդական ուժերի դեմ։ Երկու կողմերն էլ ունեն կորուստներ։