211652_close_icon
views-count4078 դիտում article-date 22:58 23-02-2018

Քննարկվել են հայ-բելառուսական տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր՝ փետրվարի 23-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին։ Նախարարը դեսպանի հետ քննարկել է երկու երկրների տնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը։ Մասնավորապես Սուրեն Կարայանն Իգոր Նազարուկի հետ քննարկել է տրանսպորտային միջոցների հավաքման արտադրամասերի շուրջ համագործակցությունը։ Նշվել է, որ տրանսպորտային և լոգիստիկ ոլորտում փոխգործակցությունն ամրապնդելու նպատակով շուտով Հայաստան կայցելի բելառուսական կողմի աշխատանքային խումբը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ԵԱՏՄ-ի ներսում ապրանքների ներմուծման փոխարինման գործիքակազմի ձևավորման հարցերին։ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի և Բելառուսի դեսպանի հանդիպման ընթացքում քննարկվել է Բելառուսի զարգացման բանկի հետ համագործակցության ամրապնդման կարևորությունը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր