4527 դիտում
11:12 01-03-2018
2008թ. մարտի 1-ից 20-ը պետական գրաքննություն մտցնելը Սահմանադրության կոպիտ խախտում է. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «2008թ. մարտի 1-ի գլխավոր հանցագործությունը, բնականաբար, 10 հոգու սպանությունն է: Կիսում եմ հարազատների ցավը և կարծում եմ, որ այդ հանցագործությունը հնարավոր է բացահայտել: Բայց ենթադրենք (միայն ենթադրենք), որ հնարավոր չէ: Իսկ հնարավո՞ր է ստուգել` արդյոք մարտի 1-ի լուսադեմին մարդկանց վրա հարձակվելն արդարացվա՞ծ էր, չէ՞ որ պարզ էր, որ իրավիճակն աստիճանաբար գնում է լիցքաթափման, և Ազատության հրապարակում քնած մարդիկ որևէ մեկի համար վտանգ չէին ներկայացնում: Եվ ամենակարևորը՝ եթե նույնիսկ արդարացված էր, արդյոք ոստիկանության գործողությունները իրավաչա՞փ էին:
Հնարավոր չէ՞ պարզել, թե ովքեր են ձերբակալվել մարտի 2-ին և հետագա օրերին: Արդյոք այդ բոլոր մարդիկ կապ ունեի՞ն «զանգվածային անկարգությունների» հետ, դարձյալ՝ եթե ընդունենք, որ դրանք եղել են: Արդյոք մի քանի տասնյակ մարդու ձերբակալությունը պայմանավորված չէ՞ պարզապես նրանով, որ նրանք ղեկավարում էին ընդդիմադիր թեկնածուի նախընտրական շտաբը: Արդյոք բոլոր դատվածները կատարե՞լ են իրենց մեղսագրվող արարքները:
Բնականաբար, ինձ հուզող խնդիրներից մեկը 2008թ. մարտի 1-ից 20-ը պետական գրաքննությունն մտցնելն էր: (Բարեբախտաբար, վերջին լսումների ժամանակ դրա վրա ուշադրություն դարձրեց գործընկերներից Լևոն Բարսեղյանը): Գրաքննությունը Հայաստանում արգելված է թե՛ նախորդ և թե՛ գործող Սահմանադրությամբ: Իսկ որ դա գրաքննություն էր՝ ակնհայտ է. ի՞նչ է նշանակում պարտավորեցնել լրատվամիջոցներին տալ միայն պաշտոնական տեղեկատվություն: Այս պարագայում դա արդեն լրատվամիջոց չէ՝ պաշտոնական հաղորդագրությունների թերթիկ է: Ի՞նչ է նշանակում տպարանում «կագեբեշնիկ» նստեցնել, որը ստուգում է թերթի բովանդակությունը, և կա՛մ թույլ է տալիս, կա՛մ արգելում է տպագրել թերթը: Ի՞նչ է նշանակում արգելել պրովայդերներին տարածել լրատվամիջոցի համացանցային պարունակությունը: Ինձ թվում է` գրաքննությունն այլ կերպ չի լինում: Իսկ դա, իր հերթին, Սահմանադրության կոպիտ խախտում է:
Ուզում եմ ասել՝ Մարտի 1-ի հետ կապված, բացի բուն սպանությունների բացահայտումից, կան բազմաթիվ այլ հարցեր: Այդ հարցերը, բնականաբար, Ազգային ժողովի շոուներով չեն լուծվի: Դա բացարձակապես այլ ժանրի միջոցառում է: Դա չի նշանակում, որ ես փորձում եմ որևէ մեկին մեղադրել «պայմանավորված խաղի» մեջ: Մտքովս անգամ չի անցնում: Ժիրինովսկուն և Սոբչակին նույնպես Կրեմլից չեն ասում, թե ինչպես է պետք «բանավեճի» ժամանակ գրավել հանդիսատեսի ուշադրությունը: Նրանք իրենց գործն առանց Կրեմլի էլ գիտեն»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
15615 դիտում
10:02 26-06-2018
Գրաքննություն և բլոտ․ Սփյուռքի նախարարին «արգելել» են հրապարակավ շատ խոսել․ «Իրատես»
1825 դիտում
19:42 07-06-2019
Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիան աննախադեպ գրաքննություն է մտցրել լրագրողների համար
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9133 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան